Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Նայջել Ֆարաջը հանդիպել է Դոնալդ Թրամփին

Նայջել Ֆարաջը հանդիպել է Դոնալդ Թրամփին
13.11.2016 | 19:39

Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության նախագահ Նայջել Ֆարաջը դարձել է առաջին բրիտանացի քաղաքական գործիչը, որ հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թրամփի մամլո քարտուղարն ասել է, որ բանակցությունները Նյու Յորքում շատ արդյունավետ էին: Իր Թվիթերում Նայջել Ֆարաջը գրել է, որ Թրամփը զրույցի ընթացքում շատ հետաքրքիր գաղափարներ է առաջադրել: «Ես վստահ եմ, որ նա լավ նախագահ կլինի»՝ գրել է Ֆարաջը:


Հանդիպումից առաջ UKIP-ի նախագահը Fox News-ին ասել է, որ Մեծ Բրիտանիայի նախագահ Թերեզա Մեյի թիմը բավականին կոպիտ է արտահայտվել Թրամփի հասցեին և հիմա ստիպված են «հարաբերությունները շտկել»: Նայջել Ֆարաջն ընդգծել է, որ Թրամփը անգլոֆիլ է: «Փառք Աստծո, որ ավարտին է մոտենում ԱՄՆ նախագահի պաշտոնավարման ժամկետը, որ տանել չէր կարողանում Մեծ Բրիտանիան»՝ ասել է UKIP-ի նախագահը: Լոնդոնը պաշտոնապես հայտարարել է, որ Ֆարաջը ոչ մի դեր չի խաղում Մեծ Բրիտանիայի կառավարության և ԱՄՆ նոր վարչակարգի հարաբերությունների միջև: Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ հեռախոսազրույցում Դոնալդ Թրամփը նրան հրավիրել է ԱՄՆ «որքան հնարավոր է՝ շուտ»: Թերեզա Մեյի պաշտոնական այցը ԱՄՆ կկայանա Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո երեք ամսվա ընթացքում: Երդմնակալությունը հունվարի 20-ին է։

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ