Հայաստանում նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 16-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 17-ին և 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-17-ին աստիճանաբար կնվազի 5- 7 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ ամպամածության ավելացում, 17-ին, 18-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 18-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: