Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

1000 վարդ Հիլարի Քլինթոնին

1000 վարդ Հիլարի Քլինթոնին
14.11.2016 | 11:21

ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտված Հիլարի Քլինթոնին 1000 կարմիր վարդ են ուղարկել Ultraviolet կազմակերպության ներկայացուցիչները, որ պայքարում են կանանց իրավունքների համար և դեմ են հասարակությունում սեքսիզմի դրսևորումներին։

Քլինթոնի շտաբի՝ թվային տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ջեննա Լոուենշտեյնը Twitter-ում հրապարակել է նվերի լուսանկարը և նշել, որ նա բերել է վարդերն ընտրական շտաբի աշխատակիցների համար կազմակերպված երեկույթին ու բաժանել ծաղիկները բոլորին։

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ