Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփի պատը մնաց պատ

Թրամփի պատը մնաց պատ
14.11.2016 | 11:23

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է պատ կառուցել ԱՄՆ-Մեքսիկա սահմանին և արտաքսել 3 մլն անօրինական ներգաղթյալների։

CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասել է.

«Մենք պատրաստվում ենք արտաքսել մարդկանց, որ հանցագործներ են, ունեն քրեական անցյալ, ավազակախմբերի անդամներ են, թմրավաճառականներ։ Այդ մարդիկ շատ են, հավանաբար 2 մլն, կարող է նույնիսկ՝ 3 մլն։ Մենք նրանց կարտաքսենք մեր երկրից կամ բանտ կնստեցնենք։ Նրանք այստեղ են գտնվում անօրինական հիմունքով»:

Միլիարդատերը հաստատակամ է պատասխանել լրագրողի հարցին՝ պատի շինարարության պլանների մասին, և ընդգծել, որ կկառուցվի սահմանի որոշ հատվածներում, իսկ մնացած մասերում հատուկ ցանկապատ կկանգնեցվի։

Երբ սահմանը հուսալիորեն կպաշտպանվի, միգրացիոն ծառայության աշխատակիցները որոշում կընդունեն ներգաղթյալների հարցով։

Դիտվել է՝ 535

Մեկնաբանություններ