Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ Թուրքիայի նկատմամբ կարող են տնտեսական պատժամիջոցներ սահմանվել ընդդիմադիր գործիչների և լրագրողների ձերբակալությունների պատճառով:
«Եվրամիությունում մենք պետք է մտածենք, թե ինչպիսի տնտեսական քայլեր կարող ենք ձեռնարկել: Մաքսային միությունը, որին անդամակցում է Թուրքիան, տարվա վերջին բարեփոխվելու է: Ես չեմ պատկերացնում մաքսային միության ընդլայնումը ընդդիմադիրների և լրագրողների ձերբակալությունների ալիքից հետո»,- Շուլցի խոսքերն է մեջբերում «Բիլդը»: Շուլցը նշել է, որ Եվրամիությունը կդադարեցնի բանակցությունները Անկարայի հետ անդամակցության շուրջ, եթե Թուրքիան սկսի կիրառել մահապատիժը: