Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ֆրանսիայի նախագահի յոթ թեկնածուներ միանման պատասխաններ են տվել հայ համայնքին հուզող հարցերին

Ֆրանսիայի նախագահի յոթ թեկնածուներ միանման պատասխաններ են տվել հայ համայնքին հուզող հարցերին
14.11.2016 | 13:16

Nouvelles d'Armеnie պարբերականը հարցերով դիմել է 2017-ի գարնանը անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ աջ-պահպանողական հանրապետական կուսակցության յոթ ներկայացուցիչների, որ ցանկանում են առաջադրվել նախագահական ընտրություններում։

Նրանց թվում են Ֆրանսիայի նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին և նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, նախկին վարչապետ ու ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն։ Նոյեմբերի 20-ին և 27-ին նախնական ընտրություններում կպարզվի հանրապետական կուսակցության պաշտոնական թեկնածուն նախագահական ընտրություններում։ Հայկական պարբերականի հարցերից մեկը վերաբերում է ապրիլի 24-ը պաշտոնապես որպես ազգային հիշատակի օր ընդունելուն, մյուսը՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ հայ համայնքի տարած պայքարին Ֆրանսիայի իշխանությունների հնարավոր աջակցությանը։ Այս երկու հարցերի շուրջ բոլոր թեկնածուները դրական պատասխաններ են տվել, հանձն են առել Փարիզում հայկական հիշողության և քաղաքակրթության կենտրոն հիմնադրել։
Հանրապետական կուսակցության թեկնածուները միևնույն տեսակետն են արտահայտել նաև Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մերժելու հարցում։


Nouvelles d'Armеnie պարբերականի առաջադրած հարցերից մեկը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին։ Թեկնածուները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունները և նշել Ֆրանսիայի դերը այդ բանակցություններում։ «Սա դյուրին խնդիր չէ, բայց մենք հրաժարվելու իրավունք չունենք»,- ասել է նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ