Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն ազդի Կրեմլի հանդեպ Բրյուսելի դիրքորոշման վրա

ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքները չեն ազդի Կրեմլի հանդեպ Բրյուսելի դիրքորոշման վրա
14.11.2016 | 20:57

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ ԵՄ-ն չի փոխի ՌԴ-ի հանդեպ քաղաքականությունը, եթե Դոնալդ Թրամփի գլխավորած՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը նոր մոտեցում որդեգրի:

«Եվրամիությունը շատ սկզբունքային դիրքորոշում ունի Ղրիմի բռնակցման և ՈՒկրաինայում տիրող իրավիճակին, որը փոփոխություն չի կրելու՝ անկախ այլոց քաղաքականության մեջ հնարավոր փոփոխություններից»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն Բրյուսելում հատուկ հանդիպումից հետո:

Նախօրեին կայացած հանդիպման նպատակը ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքների քննարկումն էր: Նախընտրական քարոզարշավում ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը քանիցս հայտարարել է, որ մտադիր է առանցքային հարցերում համագործակցել Ռուսաստանի հետ:

Դիտվել է՝ 412

Մեկնաբանություններ