Իրանի նավթի և արտաքին առևտրի փոխնախարարը հայտարարել է, որ այս շաբաթ ռուսաստանյան էներգետիկ ընկերությունների ղեկավարներից բաղկացած պատվիրակություն է ժամանելու Թեհրան՝ բանակցելու նավթային հնարավոր գործարքների շուրջ: Ամիր Հոսեին Զամանինան նոյեմբերի 13-ին նաև տեղեկություններ է հայտնել ռուսական պատվիրակության կազմի մասին՝ «Գազպրոմ», «Տատնեֆտ», «Լուկօյլ» և «Զարուբեժնեֆտ» ընկերությունների տնօրենները:
Իրանցի պաշտոնյան հիշեցրել է, որ Իրանի կառավարության և ռուսաստանյան ընկերությունների էներգետիկ համագործակցությանը վերաբերող հուշագրերն արդեն ստորագրվել են: