ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը կատարված առաջին նշանակումների մասին: Հունվարի 20-ից՝ նոր նախագահի երդմնակալության արարողությունից հետո, Սպիտակ տան աշխատակազմը կղեկավարի Ռայնս Պրիբուսը:
Վերջին հինգ տարիներին 44-ամյա Պրիբուսը ղեկավարում էր հանրապետական կուսակցության ղեկավար մարմինը` Ազգային կոմիտեն: Թրամփի` ռազմավարական հարցերով գլխավոր խորհրդականի պաշտոնը կզբաղեցնի Սթիվեն Բենոնը, որը, ըստ լրատվամիջոցների, հայտնի է իր ծայրահեղ աջ հայացքներով: