Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Եվրամիությունը չպետք է Թուրքիայի իշխանություններին դեմ տա պատին

Եվրամիությունը չպետք է Թուրքիայի իշխանություններին դեմ տա պատին
14.11.2016 | 21:07

ԵՄ-ն չպետք է Թուրքիայի իշխանություններին դեմ տա պատին, երկրում իրադարձությունների նկատմամբ արձագանքը չպետք է չափազանցված լինի, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը։

«Թուրքիան շարունակում է մտահոգության տեղիք տալ։ Մեզ համար շատ կարևոր է նրան պատին դեմ տալու, չափազանցված արձագանքից խուսափելը, քանի որ դա իմ կարծիքով հակասում է մեր հավաքական շահերին։ Պետք է հիշել, որ նրանք բարդ վիճակում են հեղաշրջման փորձից հետո», - ասել է Ջոնսոնը՝ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից առաջ։

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ