ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի բացառել շփումների հնարավորությունը Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի միջև նախքան նրա պաշտոնակալությունը: Պեսկովն ընդգծել է, որ առայժմ Ռուսաստանն աշխատում է Սպիտակ տան գործող նախագահ Բարաք Օբամայի հետ:
«Առայժմ ԱՄՆ-ում կա գործող նախագահ, և նա կգործի ևս երկու ամիս»,- ասել է Պեսկովը: «Սիրիայի իրադարձությունները, օրինակ, այնքան ակտիվորեն են զարգանում, որ ոչ ոք չի կարող իրեն երկու ամսվա դադար թույլ տալ, ուստի աշխատանքը կշարունակվի»,- հավելել է նա: «Չգիտեմ՝ կլինեն ինչ-որ շփումներ ՌԴ նախագահի և Թրամփի միջև նախքան պաշտոնակալությունը»,- ասել է Պեսկովը: «Դա ինձ հայտնի չէ, բայց, անշուշտ, չի կարելի բացառել»,- ասել է նա: