Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիան պաշտպանում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների ժամանակ

Թուրքիան պաշտպանում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների ժամանակ
14.11.2016 | 21:17

Թուրքիան միաձայն պաշտպանում էր Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում ապրիլյան իրադարձությունների ժամանակ՝ ասված է Եվրահանձնաժողովի՝ Թուրքիայի մասին զեկույցում։ Հարավային Կովկասին նվիրված գլխում ասվում է, որ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են եռակողմ համաձայնագիր ստորագրել ռազմական համագործակցության մասին։

Ընդգծվում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին 2009-ի արձանագրությունները այդպես էլ չեն վավերացվել։ Եվրահանձնաժողովի զեկույցը քննադատել է Թուրքիային ընտրական համակարգը և քաղաքական կուսակցությունները ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու գործում առաջընթացի բացակայության համար։ Հաղորդվում է, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների ձերբակալությունները խորին մտահոգություն են առաջ բերում։ Զեկույցում նշված է, որ անվտանգության ուժերը ոչ համաչափ ուժ են կիրառել և ոտնահարել են մարդու իրավունքները։

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ