Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելուն

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելուն
15.11.2016 | 15:14

ԵՄ ԱԳ նախարարները Բրյուսելում կայացած հավաքում հավանություն են տվել Ադրբեջանի հետ բանակցություններ սկսելուն` Անվտանգության հարցերի և արտաքին հարաբերությունների բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին օժտելով մանդատով:

Բանակցությունների նպատակը Եվրամիություն-Ադրբեջան համապարփակ համաձայնագրի կնքումն է, որը կփոխարինի 1996-ին Բրյուսելի և Բաքվի միջև կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ