Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հայաստան է ժամանել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը

Հայաստան է ժամանել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը
15.11.2016 | 15:16

Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Հայաստան: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը հաղորդեց, որ արքեպիսկոպոս Աթեշյանն այցի ընթացքում բնակվելու է Մայր Աթոռ Սուրբ Էմիածնի վանատանը:


Նախատեսվում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: «Ինչպես շատ այլ եկեղեցականներ, այնպես էլ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ժամանել է Էջմիածին։ Նրա այցը ոչ մի մասնավոր նպատակ չի հետապնդում»,- հաղորդեց Վահրամ քահանա Մելիքյանը:

Դիտվել է՝ 682

Մեկնաբանություններ