Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիան սպասում է Գյուլենի արտահանձնմանը

Թուրքիան սպասում է Գյուլենի արտահանձնմանը
15.11.2016 | 15:21

Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան հույսեր է կապում ԱՄՆ-ից իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ, որ մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի կազմակերպման համար։

Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ Վաշինգտոնն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո կդադարեցնի Սիրիայի քրդերի հետ համագործակցությունը. «Մեզ համար առավել նշանակալի է ոչ թե բուն ԱՄՆ նոր նախագահի ֆիգուրը, որքան՝ նա ինչ ռազմավարություն կունենա թուրք-ամերիկյան հարաբերություններում։
Մենք հուսով ենք, որ նոր վարչակարգը կարագացնի Գյուլենի արտահանձնումը Թուրքիային, Վաշինգտոնը կհրաժարվի PYD-ի հետ համագործակցությունից և մերձավորարևելյան տարածաշրջանում կսկսի գործել Թուրքիայի հետ սերտ շփման մեջ, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում ռազմավարական դաշնակից է։ Թրամփի ընտրվելը կարող է ազդակ դառնալ սիրիական հակամարտության համերաշխության տարբերակների փնտրտուքի համար»։

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ