Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լավրովը վրդովված է

Լավրովը վրդովված է
15.11.2016 | 15:30

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին՝ Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավար Կիրսան Իլյումժինովին ԱՄՆ մուտքի արտոնագիր չտրամադրելու համար:


Կիրսան Իլյումժինովը «սև ցուցակում» է հայտնվել «Սիրիայի կառավարությանը աջակցելու համար»: Շախմատի միջազգային ֆեդերացիայի ղեկավարը պետք է Նյու Յորք մեկներ՝ դիտելու Սերգեյ Կարյագինի և Մագնուս Կառլսենի խաղը:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ