Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թուրքիայի վարչապետը կայցելի Ռուսաստան

Թուրքիայի վարչապետը կայցելի Ռուսաստան
15.11.2016 | 15:30

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը դեկտեմբերի սկզբին կայցելի Ռուսաստան՝ հաղորդում է Hurriyet-ը։ Դա նրա առաջին այցն է լինելու Ռուսաստան մայիսին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։

Թերթի տվյալներով՝ Բինալի Յիլդիրիմը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կքննարկի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Ակնկալվում է, որ կքննարկվեն հարցեր կապված ՌԴ-ի և Թուրքիայի միջև ազգային արժույթներով առևտուր անելու, ազատ առևտրի գոտի ստեղծելու, զբոսաշրջությունը զարգացնելու հետ։ Երկու վարչապետերը կքննարկեն նաև ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը։

Դիտվել է՝ 748

Մեկնաբանություններ