Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Մամեդյարով. «Եթե Հայաստանը զորքը դուրս բերի Ադրբեջանի հողերից, հակամարտությունը կգտնի իր լուծումը»

Մամեդյարով. «Եթե Հայաստանը զորքը դուրս բերի Ադրբեջանի հողերից, հակամարտությունը կգտնի իր լուծումը»
16.11.2016 | 00:17

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ծավալուն հարցազրույց է տվել իսպանական EFE պարբերականին, որում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը։ Հարցազրույցի ընթացքում Մամեդյարովն ընդգծել է, որ «հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր չէ, քանի դեռ հայկական զորքը չի լքել Ադրբեջանի տարածքները»։

«Եթե Հայաստանը ընդունի այդ իրականությունը և զորքը դուրս բերի ադրբեջանական հողերից, հակամարտությունը մոտ ապագայում կգտնի իր լուծումը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Մամեդյարովն ավելացրել է, որ «Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի ԱԽ հայտնի բանաձևերի պահանջները և, որ խուսափի հակամարտության էությունից, դիմում է զինված սադրանքների»։

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ