ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալության հարցը: «Վարչապետը կարծում է, որ անհրաժեշտ է այդ գործով մանրակրկիտ քննություն կատարել»,- նշել են վարչապետի մամլո ծառայությունից: Երեքշաբթի գիշերը Ռուսաստանի Քննչական կոմիտեից հայտնել են ՈՒլյուկաևին ձերբակալելու մասին:
ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևին կարող է մինչև 15 տարվա ազատազրկում սպառնալ 2 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու գործով, որը «Ռոսնեֆտին» թույլ կտար ձեռք բերել «Բաշնեֆտի» արժեթղթերի պետական փաթեթը։ ՌԴ ՔԿ-ի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով՝ նոյեմբերի 14-ին ՈՒլյուկաևին ձերբակալել էին ձեռքին կանխիկ փողի առկայությամբ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 290-րդ հոդվածի 6-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելը)։
Այդ հոդվածով սահմանված պատիժը նախատեսում է կաշառքի 80-100-ապատիկի չափով տուգանք՝ մինչև 15 տարի ժամկետով զրկելով որոշ պաշտոններ զբաղեցնելու իրավունքից կամ 8-15 տարվա ազատազրկում կաշառքի 70-ապատիկի չափով։