Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լեհաստանում արտաշիրմել են ավիավթարի հետևանքով զոհված նախկին նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ աճյունները

Լեհաստանում արտաշիրմել են ավիավթարի հետևանքով զոհված նախկին նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ աճյունները
16.11.2016 | 00:22

Լեհաստանում արտաշիրմել են 2010-ին Սմոլենսկի մոտ ավիավթարի հետևանքով զոհված նախագահ Լեխ Կաչինսկու և նրա կնոջ՝ Մարիի մարմինները:
Արտաշիրմման գործընթացը տևել է 8 ժամ, մասնակցել է նախկին նախագահի դուստրը՝ Մարտա Կաչինսկայան և նրա եղբայրը՝ Յարոսլավ Կաչինսկին:

Դատական փորձագետների միջազգային խումբը կուսումնասիրի աճյունները, որից հետո տեղի կունենա վերահուղարկավորում։ Կիրականացվի նաև աճյունների համակարգչային տոմոգրաֆիա, որ թույլ կտա ստանալ եռաչափ պատկեր, որի միջոցով մասնագետները մնացորդներն առավել մանրազնին կուսումնասիրեն։

Ենթադրվում է, որ հետազոտությունը կտևի 4 օր։ 2010թ. ապրիլի 10-ին Սմոլենսկի մոտ տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվել են Լեհաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` երկրի նախագահը և նրա կինը, ընդհանուր առմամբ 96 մարդ: Միջպետական ավիացիոն կոմիտեն աղետի պատճառ է համարել օդաչուի սխալը: Լեհական կողմը սեփական քննությունն է անցկացնում, քանի որ կատարվածի մեջ կասկածում է ռուս դիսպետչերներին:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ