Հայաստանում ՆԱՏՕ-ի հերթական շաբաթն է անցկացվում: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան ՈՒիլյամ Լահյուն ասել է. «ՈՒրբաթ օրը մենք քննարկել ենք ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության գործողության ծրագիրը, և որևէ մտահոգություն չունեմ Հայաստանի և ՆԱՏՕ-ի ամուր գործընկերության վերաբերյալ»:
Նա ընդգծել է, որ Երևանում ընդունված ՀԱՊԿ ռազմավարությունը չի համարում պատասխան Վարշավայում ընդունված ՆԱՏՕ-ի կոմյունիկեին: «Չեմ կարող ենթադրել, որ դա պատասխան է Վարշավայում ընդունված կոմյունիկեին, այն չի ազդում մեզ վրա»,- ասել է նա: