Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողանը շանտաժում է Եվրամիությանը

Էրդողանը շանտաժում է Եվրամիությանը
16.11.2016 | 12:40

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շուրջ վերջին շրջանում հնչեցված կարծիքների առնչությամբ խիստ խոսքեր է հնչեցրել կառույցի և դրա անդամների վերաբերյալ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը Թուրքիային տված խոստումները չկատարելու մեջ` առաջարկելով ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ որոշումը հանրաքվեի դնել: Քննադատելով բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ եվրոպացի պաշտոնյաների հայտարարությունները` նա ասել է. «Արդեն ուշացել եք, անմիջապես որոշում ընդունեք: Որպես նախագահ՝ հայտարարում եմ, որ կհամբերենք մինչև տարեվերջ, դրանից հետո կդիմենք ժողովրդին»:

Նա հիշեցրել է, որ Միացյալ Թագավորությունը ևս հանրաքվեի գնաց և դուրս եկավ կառույցից: Անդրադառնալով Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությանը, որ Թուրքիայում ներկայիս ներքին իրադրության պահպանման պարագայում կարող է օրակարգ գալ պատժամիջոցների կիրառումը` Էրդողանը հայտարարել է. «Դո՞ւ ինչ ես: Երբվանի՞ց ես Թուրքիայի անունից որոշումներ կայացնելու իրավունք ստացել: Դու դեռ Թուրքիային չես ճանաչում: Այս բռիին նայեք, ասում է, թե պատժամիջոց են կիրառելու»: Թուրքիայի նախագահը դատապարտել է Արևմուտքին մահապատժի վերականգնման պարագայում ԵՄ բանակցային գործընթացը դադարեցնելու մասին հայտարարությունների համար: Էրդողանը նշել է, որ իր ժողովրդի ճակատագիրը ոչ թե Եվրոպայի, այլ հենց իրենց ձեռքերում է:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ