Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Թրամփը կպայքարի ԻՊ-ի դեմ

Թրամփը կպայքարի ԻՊ-ի դեմ
16.11.2016 | 12:41

ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն իր նախագահության վաղ փուլում արտաքին քաղաքականության ոլորտի գլխավոր գերակայություններից մեկը կդարձնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացումը՝ հայտարարել Է Թրամփի հանգուցային խորհրդականներից մեկը՝ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին, ելույթ ունենալով The Wall Street Journal-ի կազմակերպած խորհրդաժողովում:

Ջուլիանին ասել Է, որ «Թրամփի արտաքին քաղաքական ռազմավարությունը, ամենայն հավանականությամբ, վաղ փուլում նպատակամղված կլինի ԻՊ-ի ոչնչացմանը», ընդ որում՝ մյուս հարցերի լուծումը, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքին և աշխարհի մյուս տարածաշրջաններին, Թրամփը սկզբնական շրջանում կհետաձգի:
«ԻՊ-ը կարճաժամկետ հեռանկարում ամենամեծ վտանգն Է ներկայացնում, ոչ թե այն պատճառով, որ գործում է Իրաքում և Սիրիայում, այլ որովհետև ԻՊ-ն արեց այն, ինչը չհաջողվեց «Ալ Քաիդա»-ին, ԻՊ-ը կարողացավ տարածվել ամբողջ աշխարհում»,- նշել է Ջուլիանին:

Խոսելով Մերձավոր Արևելքի իրադրության մասին՝ Ջուլիանին, որը Թրամփի վարչակազմում պետքարտուղարի հիմնական թեկնածուներից մեկն է, նախազգուշացրել Է, որ տարածաշրջանը կարող է ներքաշվել ավելի ընդգրկուն հակամարտության մեջ, քան սիրիականն է: Թրամփի խորհրդականը չի ճշտել, թե ԱՄՆ-ի նախագահ ընտրված Թրամփն ինչպես է մտադիր լուծել այն հիմնախնդիրները, որոնց բախվել է Մերձավոր Արևելքը:

Դիտվել է՝ 831

Մեկնաբանություններ