ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ քննարկել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման անհրաժեշտությունը։ Կողմերը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարում հետախուզական տեղեկատվություն փոխանակելու հարցը։
Օբաման հայտարարել է. «Մենք քննարկել ենք ՆԱՏՕ-ի հետախուզական տեղեկատվության փոխանակումը, որ կանխվեն ահաբեկչական հարձակումները, պահպանվեն պատժամիջոցները, քանի դեռ Ռուսաստանն ու ՈՒկրաինան ամբողջովին չեն կատարել մինսկյան համաձայնագրերը»: Ավելի վաղ Բարաք Օբաման կողմ է արտահայտվել Հունաստանի պարտքային բեռի մեղմացմանը։