Թուրքական Son dakika կայքի փոխանցմամբ՝ Անկարայում Իսրայելի դեսպան է նշանակվել է Էյթան Նաեհը, որ 1990-ական թվականներին աշխատել է Թուրքիայում Իսրայելի դեսպանատանը։
Ակնկալվում է, որ Թել Ավիվում Թուրքիայի դեսպան է նշանակվելու Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուին մոտ կանգնած մարդ՝ Դավութօղլուի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Քեմալ Օքեմը։ Իսրայելն այժմ սպասում է Թուրքիայի պատասխան քայլին՝ դեսպան նշանակելուն։