Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանն աջակցել է Մոլդովայի նորընտիր նախագահին

Ռուսաստանն աջակցել է Մոլդովայի նորընտիր նախագահին
17.11.2016 | 01:30

«Ազատության» հետ զրույցում Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը, որ աշխատանքային այցով Երևանում է, ասել է, որ նախընտրական փուլում Կրեմլը աջակցող ուղերձներով է հանդես եկել հօգուտ Դադոնի:

«Ազատության» հարցին, թե Ռուսաստանը միջամտել է նախընտրական փուլում, Գալբուրը պատասխանեց. «Սա շատ դժվար հարց է, և ոչ ոք չի կարող հստակ ասել՝ միջամտե՞լ է Ռուսաստանը: Սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանը Իգոր Դադոնին աջակցող ուղերձներ էր հղում, և սա բնորոշ էր ոչ միայն այս նախագահական ընտրություններին, այլև նախորդ ընտրություններին: Մենք կարող ենք ասել, որ Ռուսաստանը մեծ ուշադրություն էր դարձնում Մոլդովայի նախագահական ընտրություններին, և Իգոր Դադոնին աջակցող բազմաթիվ ուղերձներ հնչեցին՝ ներառյալ ռուսաստանյան լրատվամիջոցներով»:
Մոլդովայի ԿԸՀ-ի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Իգոր Դադոնի օգտին քվեարկել է 52 տոկոսը, կրթության նախկին նախարար Մայա Սանդուն ստացել է քվեների 47 տոկոսը: Խորհրդարանական հանրապետություն Մոլդովայի նորընտիր նախագահ Իգոր Դադոնը խոստացելէ շրջադարձ կատարել ԵՄ-ից ՌԴ՝ չեղարկելով ԵՄ-ի հետ կնքված Ասոցացման համաձայնագիրն ու մտնել Կրեմլի նախաձեռնած ԵԱՏՄ:

«Իմ առաջին պաշտոնական կանգառը Մոսկվան է լինելու»,- հաղթանակից հետո ասել է նա «Ռոսիա 24»-ի եթերում՝ նախազգուշացնելով, որ եթե խորհրդարանի եվրոպամետ ուժերը խոչընդոտեն, կցրի օրենսդիր մարմինը կամ սահմանադրական հանրաքվե կնախաձեռնի՝ իր լիազորություններն ընդարձակելու համար:
Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Անդրեյ Գալբուրը անդրադարձավ հարցին, թե Մոլդովայի արտաքին քաղաքականությունը փոխվելու է Դադոնի նախագահության օրոք. «Չեմ կարծում, որ հսկայական փոփոխություներ են սպասվում Մոլդովայի արտաքին քաղաքականությունում և գաղտնիք չէ, որ արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի եվրոպական արդիականացմանը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը, որ արագացվի եվրաինտեգրման գործընթացը: Ցանկանում եմ նաև նշել, որ Պավել Ֆիլիպի կողմից ղեկավարվող Մոլդովայի կառավարությունը ի սկզբանե համատեղում էր այս առաջնահերթությունը այլ առաջնահերթության հետ, որն առկա է Մոլդովայի կառավարության գործողությունների ծրագրում, և դա Ռուսաստանի հետ պրագմատիկ, կառուցողական և գործընկերային հարաբերությունների ստեղծումն է»։

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ