Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Յուրի Խաչատուրովը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևին

Յուրի Խաչատուրովը հանդիպել է Նիկոլայ Պատրուշևին
17.11.2016 | 01:34

Մոսկվայում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Երկկողմ բանակցությունների ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին, հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի որոշումների իրագործման ընթացքին, անվտանգության շահերից բխող՝ միջազգային կազմակերպություններում ՀՀ և ՌԴ փոխգործակցությանը:
Յուրի Խաչատուրովը և Նիկոլայ Պատրուշևը կարևորել են երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը, տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրագործումը: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության և ՌԴ անվտանգության խորհրդի աշխատակազմի միջև 2017-2018 թթ. համագործակցության պլանը։

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ