Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարդ է, ում կարելի է վստահել՝ ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Գերմանիայի ԱԳ նախարարին նախագահի պաշտոնում ներկայացնելու արարողության ժամանակ։
«Ես ուրախ եմ, որ մենք՝ կուսակցությունների երեք նախագահներս, կարող ենք ձեզ ներկայացնել արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ որպես նախագահի պաշտոնում և Յոահիմ Գաուկի փոխարինողի համար Մեծ կոալիցիայի միասնական թեկնածու։ Ես վստահ եմ, որ Շտայնմայերը ճիշտ թեկնածու է, որը կստանա Գերմանիայի շատ քաղաքացիների պաշտպանությունը, քանի որ զգում եմ, որ նա այն մարդն է, ում կարելի է վստահել»,- ասել է Մերկելը։