Վրաստանի ԿԸՀ-ն ամփոփել է հոկտեմբերի 8-ի խորհրդարանի ընտրությունների վերջնական արդյունքները՝ ասել է ԿԸՀ քարտուղար Գեորգի Ջավախիշվիլին։
Այդ տվյալների համաձայն՝ եղել է 3 513 884 ընտրող։ Ընտրությունների արդյունքները չեղարկվել են և կրկնակի ընտրություններ չեն անցկացվել 10 տեղամասում։ Համամասնական համակարգով ընտրություններին մասնակցել է 1 825 054 ընտրող։ Անցողիկ շեմը հաղթահարել և խորհրդարան են անցել «Միասնական ազգային շարժումը»՝ 477 053 ձայն, «Դավիթ Թարխան Մորավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 88 097 ձայն, «Վրացական երազանք. ժողովրդավարական Վրաստանը»՝ 856 638 ձայն։
«Վրացական երազանքից» խորհրդարան է անցել 115 պատգամավոր, «Միասնական ազգային շարժումից»՝ 27, Դավիթ Թարխան Մորավի, Իրմա Ինաշվիլի. Վրաստանի հայրենասերների դաշինքից»՝ 6, «Թոփաձե. արդյունաբերողները»՝ 1, նախաձեռնող խմբից՝ 1։