Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Կարեն Կարապետյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
17.11.2016 | 14:33

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Եվրասիական միջկառավարական խորհուրդը քննարկել, ապա հավանության է արժանացրել ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը, որի քննարկման ժամանակ ընդգծվել է, որ ի թիվս տնտեսական զարգացման և միասնական տնտեսական տիրույթի հետագա առաջընթացը կարգավորող այլ հարցերի, հաշվի են առնվել անդամ երկրների բիզնեսի շահերը: Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացել նաև միասնական շուկայում դեղերի շրջանառությունը կարգավորող իրավական նորմերը, որոնց համաձայն, 2017-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածքում կգործի դեղերի միասնական շուկա: Միասնական ընթացակարգին համապատասխան ԵԱՏՄ անդամ երկրներում գրանցված և ճանաչում ստացած դեղամիջոցների համար կապահովվի ազատ շրջանառություն ամբողջ ԵԱՏՄ տարածքում՝ առանց լրացուցիչ ընթացակարգերի:

Քննարկման ժամանակ կարևորվել է, որ նախագծի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու գների նվազմանը: Ընդգծվել է, որ երկու նախագծերի ընդունումն էական քայլ է միասնական շուկայի կայացման ուղղությամբ: Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշում է ընդունել խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017-ի առաջին եռամսյակում՝ Բիշքեկում:

Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ