Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բարաք Օբաման հասավ Բեռլին

Բարաք Օբաման հասավ Բեռլին
17.11.2016 | 14:37

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Աթենքում այցելել է Ակրոպոլիս, որից առաջ ելույթ է ունեցել ժողովրդավարության և գլոբալիզացիայի թեմայով:
Օբաման Հունաստանից մեկնելու է Գերմանիա՝ հանդիպելու եվրոպական ազդեցիկ երկրների առաջնորդների հետ: Այցելության հիմնական նպատակը եվրոպացիներին համոզելն է, որ հանրապետական Դոնալդ Թրամփի ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու հետևանքով Եվրոպայի հանդեպ ԱՄՆ քաղաքականությունը չի կարող փոխվել:


Ակնկալվում է, որ Գերմանիայում Օբաման հանդիպելու է կանցլերի, Ֆրանսիայի նախագահի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի վարչապետերի հետ:

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ