Ամերիկացի երաժիշտ Բոբ Դիլանը, որ ստացել էր այս տարվա գրականության Նոբելյան մրցանակը, ներկա չի գտնվի մրցանակաբաշխությանը:
Դիլանը տեղեկացրել է Շվեդիայի թագավորական ակադեմիայի անդամներին, որ «կնախընտրեր անձամբ ստանալ մրցանակը, սակայն այլ պարտականություններ անհնար են դարձնում»: Ակադեմիկոսները հարգել են Բոբ Դիլանի որոշումը: