Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Էրդողան. Արևմուտքն աջակցում է ԻՊ-ին իսլամը վարկաբեկելու նպատակով

Էրդողան. Արևմուտքն աջակցում է ԻՊ-ին իսլամը վարկաբեկելու նպատակով
17.11.2016 | 17:46

Արևմտյան երկրները գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողքին իսլամը վարկաբեկելու նպատակով՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

«Մենք վճռականորեն պայքարում ենք ԻՊ-ի դեմ և կշարունակենք պայքարել։ Այդ խմբավորումը ոչ մի կապ չունի իսլամի հետ, ոչ ոք իսլամին այդքան վնաս չի պատճառում, որքան՝ ԻՊ-ը։ Մեր կրոնը մարդուն սպանելու իրավունք չի տալիս։ Ո՞վ է գտնվում նրանց կողքին։ Նրանց կողքին Արևմուտքն է։ Մենք ապացուցել են, որ ահաբեկիչների ձեռքերում արևմտյան ծագման զենքեր են։ Այդ ամենն արվում է իսլամի դեմ»,- ասել է Էրդողանը։

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ