Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Լատվիայի նախագահ. Մեր երկիրը չունի իր տնտեսությունը

Լատվիայի նախագահ. Մեր երկիրը չունի իր տնտեսությունը
17.11.2016 | 17:46

Լատվիան, փաստորեն, իր տնտեսությունը չունի, քանի որ զգալի չափով կախված է Եվրամիության ֆինանսավորումից՝ ասել Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը: «Հենց ուշանում Է ԵՄ-ի հիմնադրամների յուրացումը, մեզ մոտ միանգամից ՀՆԱ-ի աճի զգալի անկում է տեղի ունենում: Դա նշանակում Է, որ իրականում մենք մեր տնտեսությունը չունենք»,- հայտարարել Է նա «Դիենա»-ին տված հարցազրույցում:


«Մենք պետք է մտածենք, թե ինչպես զարգացնենք մեր տնտեսությունը, որ եվրոպական փողը հանդես գա սոսկ որպես մեր զարգացման արագացուցիչ: Եթե մենք ցանկանում ենք հասնել եվրոպական միջին մակարդակի, ՀՆԱ-ի տարեկան աճը պետք Է կազմի գոնե 5 տոկոս»,- հավելել Է նա:

Դիտվել է՝ 655

Մեկնաբանություններ