ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն այցով Ռուսաստան կժամանի պաշտոնակալությունից հետո՝ հայտնում է «Известия»-ն ՝ հղում անելով ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության բարձրաստիճան մի աղբյուրի:
«Թիմի ներսում մի քանի խորհրդակցություններից հետո որոշում է ընդունվել մի փոքր հետաձգել այցը: Այն կպատրաստվի արդեն նախագահ Թրամփի պաշտոնակալումից հետո»,- նշել է աղբյուրը: Ամերիկյան The National Interest հանդեսի հրատարակիչ Դմիտրի Սայմսի կարծիքով՝ նախքան պաշտոնակալությունը Թրամփի այցը կարող են գնահատել որպես «ներկայիս քաղաքականության խախտում» և «Բարաք Օբամայի վարչակազմի թիկունքում միջազգային բանակցություններ վարելու ձգտում»:
ԱՄՆ-ի ընտրյալ նախագահը չի իմացել Սիրիայում ՌԴ օդատիեզերական ուժերի գործողության վերսկսման մասին:
Այժմ Կրեմլի և Թրամփի թիմի միջև «ոչ մի կարգի լուրջ շփումներ» չկան: