«Ամերիկանո» սուրճը «Ռուսիանո» վերանվանելու մտահղացումը ոչ թե ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևինն է, այլ նրա հայ գործընկեր Կարեն Կարապետյանինը, հայտնում է «360» հեռուստաալիքը։
Նոյեմբերի 16-ին Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Մեդվեդևը բողոքել էր սուրճի քաղաքականապես ոչ կոռեկտ անվանումից և առաջարկել էր փոխել ըմպելիքի անունը։ «Եկեք «Ամերիկանոն» անվանափոխենք»,- կատակել էր Մեդվեդևը։ ՀՀ վարչապետը առաջարկել էր վերանվանել «Ռուսիանո»։