ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովը չի հետաձգվել, կկայանա 2017-ին՝ Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին: Նա հերքեց տեղեկությունները, թե գագաթնաժողովը հետաձգվել է Դոնալդ Թրամփի ընտրության պատճառով:
«Գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չի որոշվել, կկայանա` անկախ ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքից»,- ասաց նա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը շեշտեց, որ կգումարեն գագաթնաժողով` ավելի ամրապնդելու անդրատլանտյան կապերը:
«Գագաթնաժողովը տեղի կունենա, երբ բոլոր կողմերը պատրաստ կլինեն»,- հավելեց Ջեյմի Շին: