Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Ղարաբաղի հարցը

Սերգեյ Լավրովն ու Ժան-Մարկ Էյրոն քննարկել են Ղարաբաղի հարցը
18.11.2016 | 18:48

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ։ ՌԴ ԱԳՆ կայքէջի փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայում, «նորմանդական քառյակի» առաջնահերթ խնդիրները՝ ուղղված ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը։

Լավրովն ու Էյրոն անդրադարձել են Մերձավոր Արևելքի խնդիրներին ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։

Դիտվել է՝ 962

Մեկնաբանություններ