ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կառուցողական է անվանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները Պերուում՝ Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում, Քերիի խոսքով, քննարկվել են ՈՒկրաինայի, Սիրիայի, Եմենի և Լիբիայի հակամարտությունները, երկկողմ հարաբերությունների հիմնախնդիրները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հալեպին: Լավրովը ևս արդյունավետ է որակել բանակցությունները: Խոսելով Սիրիայի իրադրության մասին՝ նա պարզաբանել է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը և սիրիական բանակը հարվածներ են հասցնում Իդլիբի և Հոմսի նահանգներում, որ կանխեն իրաքյան Մոսուլից «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների նահանջը Սիրիա: