Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ իրենք չեն պատրաստվում պահել սիրիացի և իրաքցի գաղթականներին, եթե Եվրամիությունը հրաժարվի վավերացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմի չեղարկման համաձայնագիրը՝ գրում է թուրքական «Հաբեր Թյուրք» կայքը:
Թուրքիայի Քոնիա նահանգ այցի ժամանակ Քուրթուլմուշը հայտարարել է, որ պարտավոր չեն միայնակ զբաղվել փախստականների խնդիրներով և սպառնացել է, որ ԵՄ-ն ստիպված կլինի բախվել սիրիացի ու իրաքցի գաղթականների ճգնաժամին, եթե ԵՄ-Թուրքիա վիզային ռեժիմի չեղարկման հարցը չլուծվի մոտ ապագայում: