ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարած քաղաքականությունում կգերակայի առողջ մտածողությունը՝ նկատելով, որ հունվարի 20-ից ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշիչ դերակատարում կունենա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը:
«Բարաք Օբաման խորհուրդ էր տալիս Թրամփին տարբերել «նախընտրական ծխահարությունն» իրական պրակտիկ աշխատանքից: Սակայն ինձ թվում է, որ հենց ինքը՝ նախագահ Օբաման է գտնվում իրավիճակի զգացմունքային կողմում ու գնալով ավելի քիչ է մտածում կոնկրետ խնդիրները լուծելու մասին: Ակնկալում եմ, որ ամեն դեպքում խելամտությունը կգերակայի»,- ասել է Լավրովը «Ռոսիա-24»-ի եթերում: Լավրովը նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործում որոշիչ դերակատարում է ունենալու Թրամփը: