Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ռուսաստանին մեկուսացնելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է նրա հետ երկխոսություն հաստատել

Ռուսաստանին մեկուսացնելու հնարավորություն չկա, անհրաժեշտ է նրա հետ երկխոսություն հաստատել
19.11.2016 | 10:10

Ռուսաստանին մեկուսացնելու հնարավորություններ չկան, անհրաժեշտ է նրա հետ հարաբերություններ հաստատել՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Բրյուսելում ելույթ ունենալով Մարշալի գերմանական հիմնադրամում: «Մենք չենք կարող մեկուսացնել Ռուսաստանին, ուստի մեզ անհրաժեշտ է նրա հետ երկխոսություն հաստատել: Նախարար Լավրովի հետ իմ հանդիպումները հաստատում են, որ Ռուսաստանը պատրաստ Է դրան»,- ասել է նա:

«Ռուսաստանը մեր խոշորագույն հարևանն է և ոչ մի տեղ չի անհետանա,- հավելել է նա։- Մենք պետք է խոսենք, թե ինչպե՞ս խուսափենք ռազմական միջադեպերից և ի՞նչ անենք, որ միջադեպի դեպքում իրադրությունը դուրս չգա հսկողությունից: Դա հատկապես կարևոր է, երբ բարձր է հարաբերություններում տիրող լարվածությունը»:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ