Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի հյուսիսային մասում առնվազն 231 տուն է վառվել, հայտարարել է Հյուսիսային Ջակարտայի հրշեջ անվտանգության ղեկավար Սատրիադի Բիլլի Գունավանը:
«Շատ դժվար էր կրակը մարելը, քամին ուժեղ էր և կրակն արագորեն տարածվել է հարևան տների ուղղությամբ»,- նրա խոսքերը մեջբերում է Jakarta Post-ը: Հրդեհի մարմանը մասնակցել է 21 հրշեջ մեքենա և ավելի քան 100 մարդ։ Տանիքից զրկվել են հազար տեղացիներ։ Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը գազի բալոնի պայթյունն է։