Վրաստանի խորհրդարանի 9-րդ գումարման առաջին նիստը անցել է բողոքի ակցիայի ֆոնին, որի կարգախոսն էր «Իրական քաղաքականություն վարիր»։ Քութաիսում օրենսդիր մարմնի շենքի մոտ էին հավաքվել քաղաքացիական սեկտորի, արհմիությունների և ուսանողական խմբերի ներկայացուցիչներ, որ վանկարկում էին «Պահանջում ենք անվտանգ աշխատատեղեր», «Եվրոպական չափանիշներով աշխատանքային հարաբերություններ», «Պահանջում ենք կրթության հիմնարար բարեփոխումներ»։
Խորհրդարանի առաջին նիստում կընտրեն խոսնակին, փոխխոսնակին և 15 հանձնաժողովների նախագահներին։