ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հակառուսական պատժամիջոցները երկարաձգելու հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել եվրոպացի առաջնորդների հետ` կապված ՈՒկրաինայում տիրող իրավիճակի հետ, հայտնում է Bloomberg-ը: «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կգործեն մինչև Մինսկի համաձայնագրերի կատարումը»,- հայտարարել է Օբաման։
Բեռլինում հանդիպմանը մասնակցել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին և Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը։