Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՆԱՏՕ-ն արժևորում է հարաբերությունները Հայաստանի հետ

ՆԱՏՕ-ն արժևորում է հարաբերությունները Հայաստանի հետ
19.11.2016 | 10:17

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիին, որ Հայաստանում է «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի միջոցառումներին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությունը, կարևորել Հայաստան - ՆԱՏՕ 2014-2016 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) հաջող իրականացումը, 2017-2018 թթ. համար նոր անհատական ծրագրի մշակումը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ն արժևորում է իր հարաբերությունները Հայաստանի հետ ու շահագրգռված է շարունակել փոխշահավետ համագործակցությունը։
Զրուցակիցները քննարկել են ՀՀ - ՆԱՏՕ քաղաքական երկխոսության, տարբեր ծրագրերի շրջանակներում ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների, միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի արդյունավետ ներգրավածության շուրջ։


Արտգործնախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների ջանքերն ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ