Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Յագլանդ. Ադրբեջանը ոտնահարում է իր ստանձնած պարտավորությունները

Յագլանդ. Ադրբեջանը ոտնահարում է իր ստանձնած պարտավորությունները
19.11.2016 | 23:21

ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար:

Ադրբեջանի Գերագույն դատարանի վճռի հրապարակումից անմիջապես հետո, որով ընդդիմադիր REAL շարժման ղեկավարը պետք է շարունակի մնալ անազատության մեջ, Թորբյորն Յագլանդն ասել է. «Գերագույն դատարանն այսօր դեմ գնաց Ադրբեջանի ստանձնած պարտավորությանը` կատարել ՄԻԵԴ վճիռները: Անհնար է թերագնահատել կատարվածի լրջությունը Ադրբեջանի` որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետության համար: Տեղի ունեցածը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հանդեպ Ադրբեջանի աղաղակող արհամարհանքի դրսևորումն է»:

Դիտվել է՝ 741

Մեկնաբանություններ