Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հավանություն է տվել Գիորգի Կվիրիկաշվիլուն երկրի վարչապետ վերանշանակելու իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջարկին:
Կվիրիկաշվիլու թեկնածությունը պաշտոնապես ներկայացվել է խորհրդարանականներին և նրան հանձնարարվել է յոթնօրյա ժամկետում կառավարություն ձևավորել: Վրաստանի նորընտիր խորհրդարանը աշխատանքը սկսեց երեկ: Առաջին նիստի 118 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանի նախագահ ընտրվեց «Վրացական երազանք» կուսակցության անդամ, 38-ամյա Իրակլի Կոբախիձեն: