Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Հարավային Կորեայում պահանջում են նախագահի հրաժարականը

Հարավային Կորեայում պահանջում են նախագահի հրաժարականը
19.11.2016 | 23:28

Տասնյակ հազարավոր ցուցարարներ 4-րդ շաբաթն անընդմեջ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում ցույցի են դուրս գալիս՝ պահանջելով նախագահ Պակ Կըն Հեի հրաժարականը՝ հայտնում է BBC-ին։

Նախագահը հրաժարվում է հեռանալ սկանդալից հետո, որը ծագել է իր ընկերուհու՝ պետության գործերին միջամտելու լուրերը տարածվելուց հետո։ Բողոքի ակցիաները հիմնականում խաղաղ են, սակայն փողոցներում մեծաթիվ ոստիկաններ, ավտոբուսներ և բեռնատարներ փակում են դեպի նախագահի նստավայր տանող փողոցը։

Դիտվել է՝ 904

Մեկնաբանություններ