Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Բուքինգհեմյան պալատի նորոգումը գնահատվել է 460 մլն դոլար

Բուքինգհեմյան պալատի նորոգումը գնահատվել է 460 մլն դոլար
19.11.2016 | 23:30

Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են Բուքինգհեմյան պալատը նորոգել աստիճանաբար՝ 10 տարում, որը կարժենա 369 մլն ֆունտ (մոտ 460 մլն դոլար)՝ հայտնում է BBC-ին։ Աշխատանքները կսկսվեն 2017-ի ապրիլին։ Նորոգման ժամանակ թագուհին ստիպված չի լինի տեղափոխվել նստավայրից։


Աշխատանքները կֆինանսավորվեն բյուջեից թագավորական ընտանիքի համար տարեկան հատկացվող միջոցների ծավալի ժամանակավոր մեծացման հաշվին։ Ծավալի մեծացումը դեռևս պետք է ստանա խորհրդարանի հավանությունը։
Բուքինգհեմյան պալատը կառուցվել է XVIII դարում, XIX դարից միապետերի պաշտոնական նստավայրն է:

Դիտվել է՝ 1023

Մեկնաբանություններ